ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Վերջին քառօրյայի 14 ներկաները, հրաժեշտի լուսանկար՝ ԱԺ ամբիոնի մոտ

Վերջին քառօրյայի 14 ներկաները, հրաժեշտի լուսանկար՝ ԱԺ ամբիոնի մոտ
14.04.2017 | 14:02

5-րդ գումարման Ազգային ժողովի քառօրյայի վերջին նիստը չկայացավ՝ 131 պատգամավորներից ներկա էին 14-ը: Նշելով, որ օրը «խորհուրդ ունի», նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը որոշեց ամփոփել 5-րդ գումարման ԱԺ-ի գործունեության անցած 5 տարիները, ասելով, թե «բոլորի ջանքերով» փորձել են ամրապնդել պետականությունը և զարգացնել երկիրը:


«Այս դահլիճում մենք բավական բանավեճեր ենք ունեցել, սկզբունքների, կարծիքների բախումներ ենք ունեցել, օրենքներ ենք ընդունել, և կարծում եմ, որ կարող ենք ասել՝ 5-րդ գումարման խորհրդարանն իսկապես իր ներդրումն ունեցել է մեր երկրի զարգացման գործում, երկրի կյանքում: Շնորհակալություն բոլոր պատգամավորներին, անկախ խմբակցություններից, թե որ քաղաքական ուժն են ներկայացնում, շնորհակալություն համագործակցության համար»,- ասացՀերմինե Նաղդալյանը և առաջարկեց «պատգամավորի պարտականությունները հարգող» 14 պատգամավորներով լուսանկարվել՝ ի հիշատակ վերջին նիստի: Խորհրդարանի ամբիոնի մոտ հավաքավեցին ԱԺ փոխխոսնակներ Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Էլինար Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Վահե Էնֆիաջյանը, Հայկ Բաբուխանյանը, Ռուբեն Հակոբյանը, Ստեփան Մարգարյանը, Վահրամ Մկրտչյանը, Վահագն Մախսուդյանն ու Մկրտիչ Մինասյանը: Նրանք ժպիտները դեմքին վերջին համատեղ լուսանկարով հրաժեշտ տվեցին 5-րդ գումարման Ազգային ժողովին:

Դիտվել է՝ 2089

Մեկնաբանություններ